Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության, ինչպես նաեւ 10 հազար աշխատող ստարտափի հայտնվելուն։ Այս մասին հոկտեմբերի 21-ին, Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Դրանք տպավորիչ թվեր են, եւ պահանջվում է գործին պատասխանատու մոտեցում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ պետության քաղաքականությունը պետք է փոխվի եւ ուղղվի միջավայրի ստեղծմանը, որում ծրագրերի իրականացումը հանգեցնում է զարգացման։

«Այդ հարցում պետության դերը հատուկ է։ Տնտեսությունը պետք է նաեւ արտադրանք արտադրի, այլ ոչ թե միայն պատրաստի արտադրանք ներմուծի։ Դա վերաբերում է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Ուսանողներն առաջին օրվանից պետք է դառնան նախագծերի մի մաս։ Մենք ժամանակ չունենք։ Բացթողումները, որոնք եղել են նախկինում, այլեւս անթույլատրելի են»,-հավելեց Խաչատուրյանը։

Նախարարը կոչ արեց նաև մտածել Հայաստանում արդյունաբերական քաղաքի ստեղծման ուղղությամբ։

2126