Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով:
Կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։
Նրանք շտապ հոսպիտալացվել են ուղղաթիռով։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Ռեժիսորը հիմա հիվանդանոցում է։
Նկարահանումները դադարեցվել են:
Sheriff’s office: Star’s ‘prop firearm’ kills one, injures another https://t.co/wuFa9DMRBI
— Santa Fe New Mexican (@thenewmexican) October 22, 2021
22 Հոկտեմբեր, 2021 15:45
1467
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը
20 Օգոստոս, 2025 18:07
Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը. հայտարարություն
20 Օգոստոս, 2025 17:49
Բրինձ, ձեթ, հիմա էլ՝ դպրոցական պայուսակ. տաշիրսամոները չեն հասկացել, որ իրենց լավ բան չի սպասվում. Ալեքսանյան
20 Օգոստոս, 2025 14:02
Բոլդուինը հայց է ներկայացրել դատախազներին դեմ՝ զրպարտության մեղադրանքով
10 Հունվար, 2025 16:01