Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի:

Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը:

Ավելի վաղ մամուլում անանուն աղբյուրներից չհաստատված տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են:

1021