120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում բաժանմունքը, շատ հիվանդներ ունենք՝ հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Միջին ծանրության հիվանդներ, որպես կանոն, չենք էլ ունենում»,- «Մեդիալաբին» ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում միայն թթվածնի կարիք ունեցող հիվանդները, Խաչատրյանի խոսքով, այս պահին ազատ մահճակալ չկա, իսկ մահճակալների ընդհանուր թիվը 70 է:

«Ի՞նչ ազատ մահճակալի մասին է խոսքը, բացարձակ: Էստեղ հիվանդ եմ դուրս գրում, անմիջապես տրիաժից մեզ հիվանդ են ուղարկում՝ և՛ Երևան քաղաքի տրիաժից, և՛ մեր հիվանդանոցի ներսում գործող տրիաժից»,- ասում է Խաչատրյանը:
 
Նրա ներկայացմամբ՝ հիվանդանոցում գործող տրիաժ ծառայությունը հիվանդների ընդունման ու նմուշառման ֆունկցիա է իրականացնում, ու եթե թեստի դրական պատասխան է լինում, պացիենտին տեղափոխում են կորոնավիրուսային բաժանմունք: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

455