Թուրքիայի կենտրոնական մասը ցնցել է Ռիխտերի սանդղակով 5,1 մագնիտուդով երկրաշարժը։ Այս մասին հայտնում է Yeni Safak-ը։ Երկրաշարժը զգացվել է Քոնիա նահանգի Մերամի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 6,82 կմ խորության վրա։ Նահանգապետը հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն կա 3 վնասված շենք։ «Մենք շարունակում ենք մոնիթորինգը։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանն ու կտեղեկացնենք հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։ Մինչ այդ, մի շարք թուրքական լրատվամիջոցներ հայտնում են, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում նկատել են անհայտ ծագման վառ օբյեկտի անկում։ «Անկարայում ժամը 18։25-ի սահմաններում երկնքում հայտնվել է վառ գնդանման օբյեկտ, որը բավականին արագ ներքև է սլացել։ Ընկնելուց հետո երկնքում հետք է մնացել, որը քիչ անց անհետացել է»,- գրում է ՈւկրԻնֆորմը։ Օբյեկտի անկում են նկատել նաև Ստամբուլում, Քոնիայում, Իզմիրում, Սակարյեում, Անթալիայում և մի շարք այլ քաղաքներում։ Ականատեսները սոցցանցերում անվտանգության տեսախցիկների ձայնագրություններ են հրապարակել՝ ենթադրելով, որ օբյեկտը եղել է երկնաքար։ Քոնիայի բնակիչներն իրենց հերթին հայտարարել են, որ անկումից հետո ցնցումներ են զգացել, որոնք նմանվել են երկրաշարժի։

Meteor, Eskişehir'den böyle görüntülenmiş… #meteor pic.twitter.com/XGtijjIIuy

— Hava Forum (@HavaForum) November 8, 2021

 

587