Թուրքիայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արևելյան Օսմանիե նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են Թուրքիայի աղետների կառավարման վարչության ( AFAD ) սեյսմոլոգները։
«Օսմանիե նահանգում, ժամը 14:43-ին, տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սումբաս գյուղի մոտակայքում», – հայտնել են սեյսմոլոգները։
Էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։
Մի քանի րոպե առաջ հարևան Ադանա նահանգում գրանցվել էին 4.9 և 4.8 մագնիտուդով երկու երկրաշարժ։
04 Հոկտեմբեր, 2026 19:19
199