ԱՄՆ 25 նահանգների բուժանձնակազմի շրջանում իրականացվել է դեպք-հսկողություն հետազոտություն՝ գնահատելով պատվաստանյութի արդյունավետությունը ոչ ամբողջական պատվաստման (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ առաջին դեղաչափը ստանալուց 14 օր հետո, և անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո մինչև 6-րդ օրը) և ամբողջական պատվաստման դեպքում (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 7 օր հետո)։

Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ հղում կատարելով The New England Journal of Medicine-ին։

Ոչ ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 77,6 %, «Մոդեռնա» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 88.9%, իսկ ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա» պատվաստանյութինը՝ 96.3%։

ՌՆԹ պատվաստանյութով ամբողջական պատվաստումն արդյունավետ է Covid-19-ի ծանր ձևերի կանխարգելման տեսանկյունից ռիսկի խմբի անձանց համար (ճարպակալում, ասթմա, շաքարային դիաբետ կամ զարկերակային բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև 50 տարեկան և բարձր անձինք)։

Հետազոտությունների արդյունքներով` ՌՆԹ պատվաստանյութով պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն նաև հղիների համար։

 

721