Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Ադրբեջանին «միջանցք է տալու», շեշտեց՝ եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի: Այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում:

«Ժողովուրդ ջան, եթե ՀՀ-ում այդպիսի տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող կամ ընդհանրապես տվող լինեինք, չէր լինի դա»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը նաեւ հավելեց` իրենց կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում. «Եվ հնարավոր է՝ էլի կստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

1601