ԵԱՏՄ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին՝ առցանց ռեժիմով: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարատ Սիզդիկովը, փոխանցում է Sputnik գործակալությունը:
«Ձևաչափը, ամենայն հավանականությամբ, կլինի առցանց՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակով»,- ասել է փոխնախարարը:
Նշվում է, որ նիստի ընդունող քաղաքը կլինի Ալմաթին: Այս տարի ԵԱՏՄ նախագահող երկիրը Ղազախստանն է:
ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021 թ. հոկտեմբերի 14-ին: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, նիստին մասնակցել են նաև ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի ղեկավարները:
25 Նոյեմբեր, 2021 14:48
208
Հայաստանը տնտեսական աճով առաջատարն է ԵԱՏՄ երկրների շարքում․ Եվրասիական զարգացման բանկ
14 Հուլիս, 2022 15:56
Կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը
04 Հուլիս, 2022 23:17
Նախապատրաստվել է ԵԱՏՄ մակարդակով կոոպերացիայի աջակցության և ապրանքների պահանջարկի խթանման առաջնահերթ մեխանիզմների ցանկ. Քերոբյան
04 Հուլիս, 2022 21:13