Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակ ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։ 

«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի այնպիսի անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե լուծումներ չլինեն, դա ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Որովհետև որպես մասնակից պետություն համարում ենք, որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն։  Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- ասել է Փաշինյանը։ 

87