Թուրքիայում շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը։
Կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։
Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր գործադուլ, համընդհանուր դիմադրություն», «Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ գերեզման, ժողովուրդ՝ իշխանության» և այլ կարգախոսներ։
«Բավական է արդեն, ցանկանում ենք գոյատևել։ Գործազրկությունը, թանկությունը, գնաճը, կոմունալ ծախսերը կոտրում են մեր մեջքը»,-բողոքել է Մեմիշ Սարըն։
26 Նոյեմբեր, 2021 17:08
790
Թուրքիայում ամուսնալուծության գործում գտնվող ամուսինը սպանել է կնոջը և նրա ընտանիքին
31 Մարտ, 2026 17:02
Դարձյալ երկրաշարժ՝ Թուրքիայում
09 Դեկտեմբեր, 2025 16:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
24 Օգոստոս, 2025 12:40
Խաղաղության կառուցումը ո՛չ պարզ, ո՛չ էլ ինքնաբերաբար ընթացող գործընթաց է, և այն չի կարող տեղի ունենալ առկա մարտահրավերներից մեկուսացված․ Միրզոյան
01 Նոյեմբեր, 2026 18:38
ԱԺ-ում ծեծ ուտելուց հետո ԱԲ-ով ստեղծված կեղծ լուսանկարներ են տարածում, թե իբր ինձ ծեծել, ջարդել են. Չախոյան
01 Նոյեմբեր, 2026 18:08
Սևանում ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը․ Կարեն Սարգսյան
01 Նոյեմբեր, 2026 17:12
ԵՄ-ում բողոքի ակցիաները կուժեղանան ձմռան մոտենալուն զուգընթաց․ Politico
23 Հոկտեմբեր, 2026 11:48
Իսպանիայում շարունակվում են բողոքի ցույցերը
19 Հոկտեմբեր, 2026 13:34
Ֆրանսիայում ձերբակալվել է 309 ցուցարար
19 Սեպտեմբեր, 2025 11:31
Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
17 Ապրիլ, 2026 15:18
Էդգար Ղազարյանը միացել է Տաշիր Սամոյի ակցիային․ լուսանկար
07 Ապրիլ, 2026 17:21
Լոս Անջելեսում հարյուրավոր մարդիկ խախտել են պարետային ժամը
12 Հունիս, 2025 12:03