Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն:
Վարչապետի որոշման մեջ ասված է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2021 թվականի դեկտեմբերի 12-ից 14-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:
- Կարեն Անդրեասյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
27 Նոյեմբեր, 2021 16:14
443
Կարեն Խաչանովը պարտվեց Ցիցիպասին
12 Ապրիլ, 2024 22:14
Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
08 Ապրիլ, 2024 11:42
Կարեն Սարգսյանն ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
02 Ապրիլ, 2024 12:38
Ժաննա Անդրեասյանը կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին
17 Ապրիլ, 2024 12:16
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
16 Ապրիլ, 2024 21:39
Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին. Ժաննա Անդրեասյան
16 Ապրիլ, 2024 17:48