Տղամարդկանց հագուստի ավստրալական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ-Պասսին ստեղծել են Mo-Hair կոստյումը՝ բեղերից ստացված յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։

«Գլխի մազերը իսկապես գեղեցիկ են: Բայց ինչ վերաբերվում է մարմնի մազերին, շատերը դրանք վանող են համարում: Ինձ շատ է հետաքրքրում այն ամենը, ինչը​​ գեղեցիկի ու զզվելիի համադրություն է,  դա վախեցնում է մարդկանց»,- ասել է Կլեմենտ-Պասսին:

Գործվածքում օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր: Դրանք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների թափոնները: Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերը։

Հեղինակները նշում են, որ  կոստյումը հարմար չէ առօրյայում ​​կրելու համար: Այն ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված ամենամյա Movember միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։

609