Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի նոր շտամ դեռեւս չի հայտնաբերվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության ՑՆԻԻ սեկվենավորման տեխնոլոգիաների հիման վրա ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը։ Այս մասին տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Կիրակի օրվա դրությամբ Ռուսաստանում օմիկրոնի շտամ չի հայտնաբերվել։ Ընդ որում, ակտիվ աշխատանք է տարվում կորոնավիրուսի գենոմների սեկվենավորման ուղղությամբ, այդ թվում՝ վերջին շրջանում արտասահմանյան երկրներ այցելած հիվանդների»,- ասել էՀաֆիզովը։

Ավելի վաղ սենատոր եւ Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Տուրկինը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ օմիկրոն շտամը կարող էր մտնել երկրի տարածք Եգիպտոսում հանգստացող եւ տուն վերադարձած ռուսաստանցիների պատճառով:

«Օմիկրոն շտամը Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, արդեն առկա է։ Դրա տարածման աղբյուր են հանդիսանում մարդիկ, որոնք այցելել են Եգիպտոս»,- ասել է նա։

Առաջին անգամ օմիկրոն շտամի մասին հայտնել են բրիտանացի գիտնականները նոյեմբերի 24-ին։ Կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Ավստրալիայում։

 

620