Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով Դավթաշենի նոր ղեկավարին և ընդգծելով նախկին ղեկավար Միքայել Թումասյանի՝ երեք տարիների արդյունավետ պաշտոնավարումը, Դավիթ Համբարյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Դավթաշենը եղել է առաջատար դիրքերում, ինչն իր ազդեցությունն է ունեցել համայնքի զարգացման գործում, նաև հույս հայտնել, որ նվիրված աշխատելաոճը, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները կօգնեն համատեղ երկար ու արդյունավետ աշխատանքին:
«Մեր ծրագրերի տրամաբանությունը մեկն է՝ ապահովել քաղաքի շարունակական զարգացումը: Այն մոտեցումները, որ ցուցաբերել եք աշխատանքային այս տարիների ընթացքում, իհարկե, գնահատելի են: Միաժամանակ լիահույս ենք, որ առկա լավ հիմքերը հնարավորություն կտան նոր ձեռքբերումներ ունենալ, ինչի արդյունքները կարձանագրեն արդեն բնակիչները»,-ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը և մաղթել բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սաշա Կատվալյանը նշել է, որ շարունակելու է իր ուժերը ներդնել արդեն առավել պատասխանատու պաշտոնում:

248