Եթովպիան Ռուսաստանից ստացել է առաջին 12 Սու-35 կործանիչները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթովպիան Ռուսաստանից ստացել է 4++ սերնդի առաջին 12 Սու-35 կործանիչները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը։
«Ռուսաստանի կառավարության հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի համաձայն՝ այսօր մենք ստացել ենք 4++ սերնդի առաջին 12 Սու-35 կործանիչները»,- գրել է նա։
Նա նաև «Ռուսաստան–Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ ակնկալում է Մոսկվայից ստանալ նաև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի չորս մարտկոց։
Ռուսաստանն ու Եթովպիան 2021 թվականի հուլիսին մի շարք համաձայնագրեր են ստորագրել՝ ուղղված Եթովպիայի զինված ուժերի արդիականացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանն ու ռազմական մասնագետների պատրաստմանը։
28 Հոկտեմբեր, 2026 15:47
78
Մեր որոշումների առանցքում է մեր պետականությունը. Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից ՀՀ հեռացման հնարավորության մասին
27 Հոկտեմբեր, 2026 12:24
Ֆինանսական աջակցություն միջազգային հանձնաժողովի կողմից՝ անհետ կորած անձանց բացահայտելու ուղղությամբ
27 Հոկտեմբեր, 2026 12:15
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայություններին հանձնելու նպատակով քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելության չի հրավիրել
25 Հոկտեմբեր, 2026 19:59
Թուրքիան չի կարողացել բավարարել F-35 ստանալու պահանջները․ Fox
31 Հուլիս, 2026 10:51
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:35-ի դրությամբ
04 Փետրվար, 2026 19:48
ԱՄՆ-ն նախատեսում է Հնդկաստանին վաճառել նոր F-35 կործանիչներ
14 Փետրվար, 2025 13:01
Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալին
18 Նոյեմբեր, 2025 15:09
Եթովպիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
11 Հոկտեմբեր, 2025 20:56
Հայաստանն ու Եթովպիան դիտարկում են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
30 Հուլիս, 2025 11:57