Նորվեգիայում օմիկրոն կորոնավիրուսային շտամի դեպքեր են հաստատվել Հարավային Աֆրիկայից վերադարձած երկու մարդու մոտ։
«Սա առաջին դեպքն է, երբ Նորվեգիայում հաստատվել է օմիկրոն կորոնավիրուսի շտամը: Էյգարդեն համայնքից երկու հոգի վարակվել են․ նրանք վերադարձել են Հարավային Աֆրիկա կատարած ուղևորությունից, թեստը դրական է եղել»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ վարակվածների վիճակը բավարար է։ Նորվեգիայի առողջապահության նախարար Ինգվիլդ Հյերկոլի խոսքով՝ կոմունայում կներդրվեն անվտանգության ուժեղացված միջոցներ, արդեն իսկ հավաքվել է ճգնաժամային շտաբ, որը կմշակի այդ միջոցառումները։

642