Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն առաջարկել են բժշկական պարագաներ տրամադրել իրանական կողմին։

«Ոչ, խնդիրն այն է, որ նրանք բժշկական պարագաների և այլ բաների օգնության կարիք ունեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում պատասխանել  է  լրագրողի հարցին՝ կապված տեղեկությունների հետ, թե ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով։

«Նա հարցրեց ինձ, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Ես ասացի, որ եթե նա ցանկանում է դա անել, ապա լավ է։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար անհրաժեշտ պարագաներ տրամադրելու մասին է»,- հավելել է Թրամփը։

91