ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը: Կոչ ենք անում կողմերին առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ներառյալ՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու հարցերում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելով»,- ասել է Բլինկենը՝  Ստոկհոլմում ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում։
Նա հույս է հայտնել, որ  բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանան աշխատել այս ոլորտում՝ առաջընթաց գրանցելու համար։
Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին «լուծել այլ կարևոր խնդիրներ», մասնավորապես՝ սկսել սահմանի սահմանագծումն և սահմանազատումը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

575