Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել՝ բռնություն գործադրելու կասկածանքով. ոստիկանություն

Ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը araratnews.am հետ զրույցում հայտնեց, որ վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի (տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) կասկածանքով:
Հիշեցնենք՝ Մասիսի կազմի մեջ մտնող Արարատի մարզի Այնթապ համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են:
05 Դեկտեմբեր, 2021 19:06
624
Այնթապ գյուղում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորները հայր ու որդի են
06 Սեպտեմբեր, 2024 16:53
Այնթապում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն
12 Մայիս, 2023 16:26
Նոր Խարբերդի 18-ամյա բնակիչը վեճի ժամանակ դանակահարել էր 23-ամյա այնթապցուն
21 Հունիս, 2022 15:37