Կոռուպցիայի որևէ դեպք չի շրջանցվում։ Դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին։

«Ես ամեն տեղ, ամենուր կոռուպցիայի ռիսկ տեսնում եմ, բայց դա չի նշանակում, որ կա նաև կոռուպցիայի դեպք։ Այդպիսի մի հրապարակում չկա, որ մեր մարմիններին չհանձնարարեմ ստուգել, ընդ որում, թափանցիկ։ Օրինակ, ասում են, որ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունն է շահել մրցույթը։ Պարզվում է, որ դա նրա ընկերությունը չէ։ ԱԺ նախագահի եղբայրն այդտեղ վարձու աշխատող է։ Հիմա դա որևէ բան փոխո՞ւմ է, թե չի փոխում։ Ես կարող եմ ասել հետևյալը։ Ես բացառում եմ, որ որևէ տեղ լինի կոռուպցիայի դեպք, ու մենք դա շրջանցեք։ Չի կարող այդպիսի բան լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս երեք տարվա ընթացքում այդ հարցում իրենք իրենց սկզբունքայնությունը ցույց են տվել։ Նա նկատեց՝ երկրում այնպիսի պայմաններ ու մթնոլորտ է ձևավորվել, որ մրցույթներում հաղթում են քաղաքական հակառակորդների ընտանիքների պատկանող ընկերությունները։

1154