ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնակայքը:

Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի Հանրապատետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Սպասվում է, որ առաջնորդները կամփոփեն Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման և սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները:

1371