Սրելի մարզիկներ, մարզիչներ բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, մրցաշրջան 2021-ը հայկական բռնցքամարտի համար թերևս ամենահոջողներից էր:

Մեր բոլորիս թիմային աշխատանքը անպտուղ չմնաց ու մենք գրանցեցինք աննախադեպ արդյունք:

12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մեդալ նվաճեց օլիմպիական խաղերի բռնցքամարտի ստուգատեսում: Պատմության մեջ առաջին անգամ մենք փոխչեմպիոն ունեցանք աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում: Փայլուն ելույթներ ունեցան նաև մեր պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկները: Ընդհանուր առմամբ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նաև ԱՊՀ և օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկները նվաճեցին 30 մեդալ, որից 5 ոսկե, 11 արծաթե և 14 բրոնզե:

Կարևորում եմ նաև մրցավարական ոլորտում Հայաստանի ձեռքբերումը: Միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը ստացավ երկրորդ աստղը և հետագայում կսպասարկի ավելի բարձրակարգ մրցաշարեր:

Մրցաշրջան 2022-ը նույնպես կարևոր տարի է: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ընդունելու է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Սա լուրջ մարտահրավեր է հայկական բռնցքամարտի ընտանիքի համար և ես վստահ եմ, որ բոլորս միասին անցկացնելու ենք պատմության լավագույն առաջնություններից մեկը, որը հուսով եմ կնշանավորվի նաև մեր հաղթանակներով:

Սիրելի ընկերներ, տարվա ավարտին ցանականում եմ շնոհավորել բոլորիդ ամանորի տոների կապակցությամբ: Մեր ազգին ամենակարևորը խաղաղություն եմ մաղթում, իսկ մեր մարզիկներին փառահեղ հաղթանակներ: Թող որ յուրաքանչյուրիդ աշխատանքը պսակվի ոսկե նվաճումներով:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։

634