Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (81%) դրական է գնահատում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը, 79 տոկոսը վստահում են նրան:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այդպիսին են «Հասարակական կարծիքի» ֆոնդի իրականացրած հարցման արդյունքները: 

Միաժամանակ, Պուտինի աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 10 %-ը, նույնքան մարդ էլ դժվարացել է պատասխանել:

Հատկանշական է, որ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 77, իսկ բացասական՝ 12 տոկոսը:

Նշվում է, որ հարցումներն իրականացվել են ապրիլի 15-17-ը, 18 տ. բարձր 1500 մարդկանց  շրջանում, ՌԴ 104 քաղաքներում և 53 բնակավայրերում:

 

776