
Միացյալ Նահանգները պահպանում է միջուկային զինանոցը՝ համաշխարհային կայունությունն ապահովելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի համապատասխան հայտարարությունը երկուշաբթի հրապարակել է Politico թերթը։ Դիվանագետը մեկնաբանել է Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ։
«Մենք միջուկային զենք չենք պահում, որպեսզի կռվենք և հաղթենք պատերազմներում։ Մենք այն ունենք՝ խաղաղություն և կայունություն պահպանելու համար մի աշխարհում, որտեղ ուրիշները կարող են փորձել ուժ կիրառել կամ գոնե սպառնալ դրա կիրառմամբ, հատկապես սպառնալ միջուկային հարվածով, որպեսզի խարխլեն Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ համատեղ հայտարարությունը համահունչ է Վաշինգտոնի վարչակազմի քաղաքականությանը։