Դիմում-կոչ, պարսավանք ու թուքումուր, չուգունե գլուխ, պարապ-սարապ բառադիներին

Տարվա այս  եղանակին՝  գեղատեսիլ, բնության հուշարձան, բուժիչ Աղի լիճը սառցակալած է, իսկ նրա  շրջակայքը՝ տխուր ու անհրապույր։

Բան ու գործ չունեցող, պարապ-սարապ, տնից-տեղից փախած, անկիրթ ու զվարճամոլ դպրոցականներն ու երիտասարդները թո՛ղ Աղի լիճ չգնան, և իրենց մեջ կուտակված ագրեսիան, թույնը լիցքաթափելու, կատաղությունից ազատվելու համար լճի ափերի մոտ ընկած ամեն ինչ` ջարդված ապակյա շշեր, սուր-սուր մետաղյա ձողեր, ամեն ձևի ու չափերի քարեր ու առարկաներ չշպրտեն Լճի մեջ ու սառույցը կոտրելու պայթունից՝  կիսավայրենու պես չզվարճանան։

Դիմում եմ ձեզ, Լճի գիշատիչ վանդալներ, իմացե՛ք, ձմռանը ձեր կատարած այլանդակությունների պատճառով հետագայում վնասվածք են ստանում այցելուները, Լճի մեջ ձեր շպրտածները դուրս հանողները:

Գիտեմ, դուք այդ լճում չեք լողանում, Լիճը ձեզ չի ընդունում, դուք այնտեղ միայն այլանդակություններ անելու համարեք գնում, դուք անընդունակ եք հասկանալու, որ ամեն տարի այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հանգստանում և առողջանում. նրանց թվում ձեր հարազատները, հարգարժան ու պատվելի շատ անձնավորություններ,  ազատամարտերի  վետերաններ, վերջին պատերազմի ժամանակ վիրավորված հերոսներ, աշխարհի  ու եվրոպայի առաջնություններից մեդալներով վերադարձած մարզիկներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, Հայաստան գործուղվածներ, հենց Աղի լճում իրենց առողջությունը վերականգնելու նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրեր և այք:

2021-ի ապրիլից Աղի լիճն (իր  շրջակայքով)  ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում, որպես՝ ջրաերկրաբանական  հուշարձան, բուժիչ լիճ:

Լճին ու նրա շրջակայքին միտումնավոր վնաս պատճառողները ՀՀ համապատասխան օրենքներով կենթարկվեն պատասխանատվության…

Արտ.  Խանջյան

Աղի լճի  ափերի և նրա շրջակայքի բարեկարգման աշխատանքների նախաձեռնող և իրականացնող, հայկական  պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող

14 հունվարի 2022 թ.

[email protected]

2805