Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ տարօրինակ է, երբ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները խոսում են գումար խնայելուց։

«Տարօրինակ է, երբ «Հայաստան» դաշինքը քննարկում է նախաձեռնում եւ չի ներկայանում այդ քննարկմանը։ Դուք մտել եք մի դաշտ, որտեղ ձեր իսկ նախաձեռնությունները ավարտին են հասցվում շատ արագ ձեր իսկ ձեռքով»,- ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք երկրից հարյուր հազարավոր մարդիկ են արտագաղթել, եւ այսօր «Հայաստան» դաշինքը խոսում է բազմազավակ ընտանիքների մասին՝ դա չի ընկալվում։ 

Վաղարշակ Հակոբյանը դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որը մեղադրում է Ռուբեն Ռուբինյանին, թե իբր նա գործակալ է։

«Պարոն Ռուբինյանը երկիր է ներկայացնում, ներկայացնում է մեզ բոլորիս եւ շատ բարդ գործընթացի մեջ է մտել, որպես պատասխանատու մարդ։ Տիկին Խամոյան, ինչեր եք ասում, ամոթ չի՞, ի՞նչ գործակալ։ Եկեք հաշիվ տանք ինչ մտքեր ենք արտահայտում»,- նշեց Հակոբյանը։

Նա հարցրեց, թե ինչու «Հայաստան» դաշինքի պատգամավորները չեն աշխատում եւ չեն մեկնում գործուղումների, արդյոք փող խնայելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

2067