Անգելա Մերկելն անձամբ է զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և մերժել աշխատանքի առաջարկը։ Այս մասին հայտնել է  կառավարության նախկին ղեկավարի բյուրոն։
Մերկելը «անցյալ շաբաթ զանգահարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, շնորհակալություն հայտնել և ասել, որ չի ընդունի առաջարկը»,- ասվում է Մերկելի բյուրոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ գերմանական մամուլը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է գլխավորելու գլոբալ հանրային բարիքների բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը։

597