Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրող Ֆրանսուազ Դեգոյի հետ անձնական նամակագրության ընթացքում խոստովանել է, որ կարոտում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։
Այս մասին հայտնում է RTL-ը՝ հղում անելով Դեգոյի «Դուք բոլորդ չափազանց խիստ եք իմ հանդեպ» գրքին, որը լույս կտեսնի նոյեմբերի 5-ին՝ Robert Laffont հրատարակչությունում։ Գրքի բովանդակությանը մինչև հրապարակումը ծանոթացել է Le Figaro-ն։
«Ես ձանձրանում եմ։ Ամեն ինչ տաղտկալի է և զուրկ ստեղծագործական էներգիայից։ Ես սարսափելի կարոտում եմ Մարիո Դրագիին և Անգելա Մերկելին։ Այո՛, երբեմն տեղի ունեցող իրադարձություններն ինձ ճնշում են»,- գրել է Մակրոնը 2024 թվականի հոկտեմբերին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005-2021 թվականներին, իսկ 2000-2018 թվականներին եղել է Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահը։