
Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ։ Նման պահվածքը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ Մոսկվայում ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի լիագումար նիստում։
«ՆԱՏՕ-ն տարբեր պատրվակներով ներթափանցում է երկրների աշխարհագրական տարածքներ, դա սպառնում է անկախ պետություններին։ Ընդդեմ անկախ ժողովրդավարական երկրներին, ընդդեմ ժողովուրդների, մշակույթի, ժողովուրդների ավանդույթների ինքնորոշմանը՝ այս ամենը ՆԱՏՕ-ի օրակարգում է, և սա կեղծիք է։ Նման պահվածքն ի վերջո կհանգեցնի նրա քայքայմանը»,- նշել է Իրանի նախագահը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի գերակա դառնալու ռազմավարությունը ձախողվել է, և Ամերիկան այժմ իր ամենաթույլ դիրքերում է։
Սակայն, ըստ Ռաիսիի, ԱՄՆ-ն չի հրաժարվել իր էքսպանսիոնիստական քաղաքականությունից։ «Դրա համար միջոցներ են հանդիսանում տնտեսական պատժամիջոցների ներդրումը և «երկրում ներքին իրավիճակի ապակայունացումը»,- ասել է Իրանի նախագահը։