Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ «2Way» պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք Ուկրաինայի հետ պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Եվ ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Վենսը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Կիևի հետ համագործակցում է որոշակի հարցերի շուրջ, թեև կան խնդիրներ, որոնց վերաբերյալ երկու երկրների տեսակետները տարբերվում են։

Անցյալ տարվա վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ, իր կարծիքով, կարիք չկա փոփոխություններ կատարել Ուկրաինայի սահմանադրության մեջ, որն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտումը։ Այնուամենայնիվ, նա պատրաստակամություն էր հայտնել հրաժարվելու դաշինքին անդամակցելուց՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից։

59