Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Հունվարի 22-ին, ժամը 10:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էդիկ Պետրոսյան փողոցի թիվ 1/31 հասցեում՝ «Ապաչի» գործարանի տարածքում, վագոն-տնակում (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել՝ 11:06-ին: Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ), ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ), ջերմամեկուսիչ փրփրապլաստե շերտը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:
23 Հունվար, 2022 18:56
1026
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
23 Հունիս, 2025 16:45
Հրդեհ Բյուրական գյուղում
21 Հունիս, 2025 22:17
Հրդեհ՝ Իջևան քաղաքում
19 Հունիս, 2025 18:50
Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլի լուրը սուտ է. խոսնակ
23 Հունիս, 2025 13:53
Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը դեռ չի մարել
03 Սեպտեմբեր, 2022 14:10
Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են
03 Սեպտեմբեր, 2022 04:04