Այստեղ քիչ մարդ կա, որ այդ շենքը հիշի, այն շենքը, որ վերակառուցվել է եւ դարձել է Երեւանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին 5655 դոլարով: Խաչատուրյանն ընդգծեց, որ ինքն է խնդրել, որ այդ շենքը գնեն. «Ես եմ խնդրողը եղել, որ գնեն:

Շատերին եմ խնդրել, ցավոք սրտի, արձագանքողներ քիչ են եղել: «1993-1995 թվականներին Երեւանում ներդրում անողների թիվն անսահման փոքր էր, գրեթե զրո:  Առիթ կլինի, դրա մասին կխոսեմ»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ դա հաջող գործարք էր:

Վահագն Խաչատուրյանը նշեց․ «Ես կուզեմ, որ այսօր Հայաստանում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»:
 

3228