Ավարտվեց ծանրամարատի Հայաստանի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունը։ 

Փետրվարի 1-ից 6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում Հայաստանի բոլոր մարզերի ծանրորդները իրենց ուժերը փորձեցին ծանրամարտի Հայաստանի առաջնությունում։ Տղամարդկանց  առաջնությանը մասնակցում էր 10 քաշային կարգերում 130 ծանրորդ, իսկ կանանց պայքարում 10 քաշային կարգերում՝ 35 ծանրորդուհի։ 

Առաջնոթությունը անցավ բավականին հետաքրքիր և հագեցած։ Մրցումների առաջին օրը զարմացրեց Եվրոպայի չեմպիոն Ռիփսիմե Խուրշուդյանը 6 տարի անց վերադառնալով մեծ սպորտ։ 87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+177) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը։ 

Կանայք
45 կգ 

1․ Սարգսյան Նատալիա 84 կգ (38+46)
2․ Խաչատրյան Հասմիկ 64 կգ (27+37)
3․ Ավանեսյան Աիդա 59 կգ (25+34)

49 կգ
1․ Տիգրանյան Գյուլնարա 118 կգ (52+66)
2․ Հարությունյան Լարիսա 113 կգ (52+61)
3․ Քոլոյան Անի 98 կգ (43+55)

55 կգ
1․ Գրիգորյան Ալեքսանդրա 160 կգ (70+90)
2․ Ասատրյան Սուսաննա 118 կգ (53+68)
3․ Հովհաննիսյան Արևիկ 57 կգ (27+30)

59 կգ
1․ Յայլյան Իզաբելա 185 կգ (80+108)
2․ Միսակյան Մերի 153 կգ (68+85)
3․ Սիմոնյան Միլենա 105 կգ (45+60)

64 կգ
1․ Մովսիսյան Վալենտինա 163 կգ (68+95)
2․ Սուքիասյան Ալինա 162 կգ (75+87)
3․ Թումասյան Անի 112 կգ (52+60)

71 կգ
1․ Միքաելյան Մարիամ 190 կգ (87+103)
2․ Ամրոյան Աննա 170 կգ (75+95)
3․ Արշակյան Անուշիկ 163 կգ (68+95)

76 կգ
1․ Խաչատրյան Միլենա 185 կգ (80+105)
2․ Առաքելյան Մարգարիտա 140 կգ (80+60)
3․ Արամյան Մարիամ 103կգ  (43+60)

81 կգ 
1․ Հակոբյան Տաթև 220 կգ (98+122)
2․ Պողոսյան Էմմա 197 կգ (87+110)
3․ Առաքելյան Նարե 73 կգ (33+40)

87 կգ
1․ Խուրշուդյան Հռիփսիմե 216 կգ (99+117)
2․ Թումասյան Մերի 178կգ (83+95)
3․ Մկրտչյան Մարիամ 172 կգ (77+95)

87+կգ
1․ Ավանեսյան Ջուլիետա 202 կգ (92+110)
2․ Սահրադյան Լուիզա 201 կգ (88+113)
3․ Սահակյան Նարե 130 կգ (60+70)
 
Իսկ մրցումների վերջին օրը տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի անվանի գերծանր քաշային ծանրորդները՝ Օլիմպիական խաղերի կրկնակի (2016, 2020) փոխչեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (2016,2020) Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր (2017,2021) կրկնակի աշխարհի առաջնության փոխչեմպիոն (2018, 2019) Գոռ Մինասյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2021) և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2021) Վարազդատ Լալայանը։ 

Այսպիսով +109 կգ քաշային կարգում համառ պայքարից հետո առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գյումրեցի Վարազդատ Լալայանը երկամարտի 442 կգ արդյունքով (205+237)։ Երկրորդ պատվոհարթակին կանգնեց նույնպես Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտի 435 կգ արդյունքով (205+230), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով (195+235): 

55 կգ 
1․ Հակոբյան Մացիկ 201 կգ (88+113)
2․ Ղամբարյան Իսահակ 190 կգ (85+105)
3․ Գրիգորյան Նարեկ 173 կգ (78+95)

61 կգ
1․ Պապեյան Անդրանիկ 252 կգ (116+136)
2․ Չոլաքյան Գառնիկ 245 կգ (110+135)
3․ Խաչատրյան Համլետ 202 կգ (90+112)

67 կգ 
1․ Սահակյան Գոռ 280 կգ (130+150)
2․ Մկրտչյան Նարեկ 239 կգ (106+133)
3․ Կարապետյան Տիգրան 243 կգ (109+134)

73 կգ
1․ Գրիգորյան Արմեն  295 կգ (137+158)
2․ Թորոսյան Ռոբերտ 282 կգ (125+157)
3․ Ղահրամանյան Հովհաննես 251 կգ (110+141)

81 կգ
1․ Հարությունյան Ռազմիկ 333 կգ (150+183)
2․ Մարգարյան Կարեն 332 կգ (152+180)
3․ Մովսիսյան Սևադա 300 կգ (135+165 )

89 կգ
1․ Մկրտչյան Հակոբ 341 կգ (150+191)
2․ Մանուկյան Վարդան 340 կգ (155+185)
3․ Կարապետյան Անդրանիկ 310 կգ (150+160)

96 կգ
1․ Հովհաննիսյան Դավիթ 354 կգ (163+191)
2․ Կարապետյան Գարիկ 350 կգ (160+190)
3․ Վարդանյան Գոռ 255 կգ (115+140)

102 կգ
1․ Մարտիրոսյան Արսեն 350 կգ (160+190)
2․ Ղազարյան Սարգիս 340 կգ (155+185)
3․ Մովսիսյան Աշոտ 310 (135+175)

109 կգ
1․ Գասպարյան Սամվել 361կգ (165+196)
2․ Մինասյան Յաշա 350կգ (155+195)
3․ Խարբության Պողոս 312 կգ (142+170)

Հիշեցնենք, որ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերում տղամարդկանց և կանաց մրցումններում հաղթողները որոշվելու են հինգ քաշային կարգերում։

 

Թագուհի Մանուկյան 

3699