Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքն այսօր երկու ամսով երկարաձգվել է։ Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է նրա պաշտպան Արտակ Ոսկանյանը։ Նախկին քաղաքապետը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Ասլանյանը համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։ Ասլանյանը կալանավորված է 2021-ի դեկտեմբերից։
11 Փետրվար, 2022 02:07
1680
Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարներից է
24 Հունիս, 2025 12:29
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել World challenge cup սպորտային մարմնամարզության մրցաշարում
20 Հունիս, 2025 19:45
Մամիկոն Ասլանյանին մեղավոր են ճանաչել. նա ազատազրկվեց 1 տարի 9 ամիս ժամկետով
29 Հունվար, 2025 13:31
Դեռևս սեպտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը
15 Դեկտեմբեր, 2021 22:24
ՏՈԿԻՈ2020․ Կարեն Ասլանյանը պարտություն կրեց
03 Օգոստոս, 2021 12:39