«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ

2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:
Երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
15 Փետրվար, 2022 20:04
1436
«Արմավիր» ՔԿ-ի ստացիոնար բժշկական ստորաբաժանումը գործելու է լիովին նոր պայմաններով
09 Սեպտեմբեր, 2025 18:22
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
29 Օգոստոս, 2025 14:54
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ
06 Օգոստոս, 2025 19:00
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
26 Հուլիս, 2023 22:46
«Արմավիր» ՔԿՀ-ում թաքստոցում պահված թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
11 Հուլիս, 2023 02:34
«Վանաձոր» ՔԿՀ-ում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցի կողմից կալանավորված անձին փոխանցված փաթեթն առգրավվել է
28 Հունվար, 2022 01:36