Բոսֆորը փակելը օգուտ չի տա․ Անկարան՝ Կիևին
Թուրքիան պաշտոնական հարցում է ստացել Ուկրաինայից՝ սահմանափակելու ռուսական ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդգծել է, որ թեև Անկարան կարող է փակել նեղուցները ռազմանավերի համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանն իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։
25 Փետրվար, 2022 15:00
1226