Ստամբուլում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը։ 
Հանդիպումն անցկացվում է Դոլմաբահչեի պալատում․ այն փակ է լրագրողների համար։
Ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Մինչ բանակցությունների մեկնարկը, կողմերը նույն տեղում՝ պալատում, հանդիպում են անցկացրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։
 

12670