Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ առայժմ պայմանավորվածություններ չկան. հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, բանակցությունները շարունակելու վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններ և հստակ պատկերացում դեռևս չկան։

Ռյաբկովը նշել է, որ խոսքը վերաբերում է այն ձևաչափին, որով նախկինում անցկացվել են բանակցությունները, այդ թվում՝ Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպմանը։

Նոյեմբերի 17-ին Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան դեռևս հստակ պատկերացում չունի բանակցային գործընթացի շարունակման ժամկետների, վայրի և հեռանկարների մասին։

 

38