Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը

Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ում գրել է, որ ռուսական արտադրանքը բավարար է երկրի ներքին կարիքները լիովին հոգալու համար։ Միաժամանակ Մոսկվան կդադարեցնի սննդամթերքի և գյուղմթերքի մատակարարումը ոչ բարեկամ երկրներին։ Բարեկամական երկրների հետ առեւտուրը կկատարվի միայն ռուբլով և ազգային արժույթով:

Բացի այդ, ԱԽ փոխղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանն էլ իր հերթին կդադարի սննդամթերք գնել ոչ բարեկամ երկրներից (դրանց թվում են, մասնավորապես, ողջ Եվրամիությունը և ԱՄՆ-ը)։ Մեդվեդևի խոսքով՝ շատ երկրներ կախում ունեն ռուսական սննդի մատակարարումներից, դա «հանգիստ, բայց ահռելի զենք է»։

«Պարենի մատակարարման հարցում առաջնահերթությունը մեր ներքին շուկան է, և գների վերահսկումը։ Միևնույն ժամանակ, պետությունը կշարունակի մեծածավալ և համակարգված օգնությունը ֆերմերներին»,- հավելել է քաղաքական գործիչը։

Պատրաստեց Արամ Սիմոնյանը

833