ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: 

1021