

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Խոսելով Արցախի թեմայով՝ նա նշել է, որ Արցախում պետք է հայ բնակիչներն ապրեն, զարգանան։ Սխալ մեկաբանություն է, թե Արցախը հանձնում են։ «Այն ոչ մեկը չի կարող հանձնել, այնտեղի հայությունը մենք ենք, մեր եղբայրները։ Ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք ձևակերպված են արդեն 30 տարի, մենք չենք կարող գերտերությունների այդ պահանջներից շեղվել։ Իրենք հստակ դնում են այն նորմերը որոնք գոյություն ունեն։ Մենք փոքրիկ պետությունն ենք, ուստի պետք է ճկուն լինենք, վտանգի չդնենք մեր բնակչությանը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ 100 տարի առաջ եվրոպական բոլոր պետությունները նույն իրավիճակում էին, ինչ մենք հիմա։ «Ունեցել են ավելի դաժան հարաբերություններ՝ պատերազմ, զոհեր, կորուստներ, սակայն նրանք մի պահ կանգնել են, դրանից հետո զարգացել, ապա սկսել թելադրել»,- նկատեց պատգամավորը, համարելով, որ այս ճանապարհն ավելի իրատեսական է, քան ամեն անգամ պահանջներ դնելն ու չստանալը։ Սուքիասյանը շեշտեց, որ միջազգային հանրության որոշումների հիմքում փաստաթղթերն են, Արցախի կարգավիճակի մասին տարբեր գործիքներ կան, որոնցից մեկը կընտրեն միջազգային կազմակերպությունները, եւ հաջողության հասնելու համար «ավելի լավ կլինի բոլորը համախմբվեն իշխանության շուրջը, որ առավել ցանկալի արդյունք գրանցնեն»։
Սուքիասյանը նկատեց նաեւ, որ Արցախի իշխանությունը Թավշյա հեղափոխությունից հետո բավականին ինքնուրույնություն ունի։
Մանրամասները տեսանյութում՝