Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, իրականացվել է 1679 թեստավորում: Առողջացել է 10 քաղաքացի, արձանագրվել է մեկ մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 բուժառու:
Ընդհանուր մահվան դեպքերը 8622 է:
Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում:
18 Ապրիլ, 2022 15:28
1194