Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է սահմանել Հայաստանի Հանրապետության «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը՝ 100,000 (մեկ հարյուր հազար) դրամ չափով,- այսօր` ապրիլի 28-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաեւ սույն որոշումը, որի անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3.1-ին մասից, ըստ որի Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է` անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ուստի ներկայումս ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: 2020 թվականին երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը 2020-ին արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է:

       Նախկինում ծնողական փառքի մեդալով պարգևատրված 6 և ավելի երեխա ունեցող ծնողական զույգերին, բացի մեդալից, որևիցէ այլ  խրախուսում նախատեսված չէր, ուստի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը 3.1-ին մասով կատարված լրացումը միտված է այդ բացի լրացմանը։ Այժմ Կառավարությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման կարևոր ուղենիշ է սահմանել շատ երեխաների ծնունդը և այդ գործում առավելագույն ջանքեր ներդրած ծնողական զույգերի հավելյալ խրախուսումը ցանկալի է։
 

    Սույն նախագծի ընդունումից հետո առաջարկություն կներկայացվի  ՀՀ պետական բյուջեի «1011. Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից ի օգուտ  «1005 Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրի «12004  Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար» նոր միջոցառման պակասեցնել 8.000.0 հազար դրամ՝ Ծնողական փառքի մեդալով 2014-2021 թվականների ընթացքում պարգևատրված 10 շահառուներին 2022 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, յուրաքանչյուրին ամսական 1000 հազար դրամ վճարում կատարելու համար (հաշվարկվել է  ՀՀ սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի՝ 49.6 հազար դրամի կրկնապատիկի չափով):
 

400