Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Saudi Aramco-ի կարողությունը գերազանցել Է ամերիկյան Apple ընկերությանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր այդ ցուցանիշով առաջին տեղը:
Saudi Aramco-ի արժեքը կազմում է գրեթե 2,43 տրիլիոն դոլար։
Apple-ի արժեքը, որը վերջերս ԱՄՆ-ում սակարկությունների ընթացքում ընկել է, այսօր կազմում է 2,37 տրլն դոլար:
Միեւնույն ժամանակ, բաժնետոմսերը եւ էներգակիրների գներն աճում են, քանի որ ներդրողները վաճառում են մի շարք ոլորտների բաժնետոմսեր՝ վախենալով տնտեսական իրավիճակի վատթարացումից: Հունվարի 4-ից սկսած ՝ Apple-ի բաժնետոմսերը 182,94 դոլարից նվազել են 20 տոկոսով։
Ընթացիկ տարում Aramco-ն հայտարարել է իր բաժնետոմսերի 27 տոկոսով աճի մասին: Մարտին հայտնի է դարձել, որ ընկերության շահույթն անցյալ տարվա ընթացքում աճել է ավելի քան կրկնակի՝ նավթի գների սրընթաց բարձրացման պատճառով: