Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմաբազա ստեղծել։ Այն կարող է գործել Կատարում Թուրքիայի ունեցած ռազմաբազայի օրինակով, հաղորդում է Hürriyet թերթը։

Կատարում թուրքական ռազմաբազան գործում է 2015 թվականից՝ երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Բաց աղբյուրների տվյալներով՝ այնտեղ տեղակայված է շուրջ 3 հազար թուրք զինծառայող։ Բազան օգտագործվում է համատեղ զորավարժությունների և Կատարի զինված ուժերի անձնակազմի պատրաստման համար։

Սաուդյան Արաբիայում ռազմաբազա ստեղծելու հարցը կարող է քննարկվել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը։

Փաստաթուղթն այս շաբաթ անցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովով և այժմ պետք է հաստատվի խորհրդարանի լիագումար նիստում։ 

75