Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը. ԲԴԽ
Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդից: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»,-ասվում է հայտարարությունում:
29 Մայիս, 2022 20:05
1831
ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում
10 Փետրվար, 2026 11:13
ԲԴԽ-ն դատավոր Գ. Բալյանին նկատողություն է հայտարարել. նա որդեգրման վճիռը կայացրել էր անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ
04 Սեպտեմբեր, 2023 16:25
Շիրակի մարզում նոր դատավոր կնշանակվի
25 Հունվար, 2023 15:26