Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։   Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է թվով 40 մանրաձուկ։   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցաված վնասի հաշվարկ։ Կանխարգելիչ միջոցառուները կրելու են շարունակական բնույթ։ 

1060