
Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է սկսվել այս շաբաթ: Այս մասին հայտնել է Hurriyet-ի թղթակիցը, որը վերադարձել է ենթադրյալ մարտական շրջանից։
«Սպասվում է, որ գործողությունը կսկսվի այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել է: Զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են առաջնագծում Թել Ռիֆաթ և Մանբիջ գյուղական շրջաններում: Նրանք սպասում են Թուրքիայից նորությունների՝ գործողությունը սկսելու համար»,– մեջբերված է հոդվածում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ բանակը «հակաահաբեկչական գործողություններ» է իրականացնելու։ Լրատվամիջոցները հայտնել են, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել Սիրիայի չորս նահանգներում։
Hurriyet-ը հավելել է, որ Անկարան հրաժարվել է ռազմական գործողություններ իրականացնել Այն Իսա շրջանում, որտեղով անցնում է արևելքում Հասաքա, Ռաքքա և Դեյր էզ Զոր քաղաքները և Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ քաղաքները կապող մայրուղին։ Հրատարակության համաձայն՝ պատճառն այն է, որ Թուրքիան չի ստացել Ռուսաստանի Դաշնության համաձայնությունն այս տարածքում գործողություն իրականացնելու համար։