Հունիսի 8-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցավ Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվեց 2։0 հաշվով հօգուտ տանտերերի։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղյա մամուլի ասուլիսին ամփոփեց հանդիպումը և նշեց, որ Շոտլանդիայի հավաքականը ավելի ուժեղ էր մեզանից։ 

«Շատ հեշտ է ընդհանուր առմամբ ամփոփել այս հանդիպումը։ Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը շատ ուժեղ է ֆիզիկապես։ Եվ սրանից ելնելով՝ մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք մյուս հանդիպմանը»,-ասաց մարզիչը։

Խոակին Կապառոսը տպավորված է Շոտլանդիայի հավաքականի խաղով և խոսեց նրանց որակների մասին։ 

«Նախ ֆիզպատրաստության մակարդակը կնշեի, շատ ուժեղ թիմ է ֆիզիկապես և անհատական պայքարների պարագայում այս թիմը շատ մեծ շանսեր ունի հաղթող դուրս գալու։ Բացի այդ, նրանք շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում։ Ունեն լավ ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են լավ իրացնել այդ ստանդարտ իրավիճակները։ Բացի այդ, շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ են և կարողանում են իրենց հասակը օգտագործել։ Սա այն որակներից է, որ ունի Շոտլանդիայի հավաքականը»,- ասաց Կապառոսը։ 

Շոտլանդիա-Իռլանդիա համեմատություն․ Թիմերը բավականին նման որակներ ունեն։ Հատկապես ֆիզպատրաստության մակարդակը, որը բնորոշ է այս ռեգիոնի թիմերին։ 

 

781